Տնտեսական
Հայակական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է կարկուտից տուժածներին


Հուլիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 14 համայնքներում: 4000 մարդու կտրամադրվեն սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:
Հուլիսի 4-ին, ժամը 12:30-ին մարդասիրական օգնության բաշխումն իրականացվելու է Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքներում: Բաշխմանը ներկա կլինեն նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը: