ԿարևորՏնտեսական

Էկոնոմիկայի նախարար. «Ես ամեն դեպքում 100 մլն դրամով զուգարան չէի գնի» (լրացված)

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության մամուլի կենտրոնն այսօր աշխատում էր թեժ ժամանակացույցով: Հինգ գերատեսչություների ղեկավարներից յուրաքանչյուրը 30 րոպեի ընթացքում փորձում էր նախ ներկայացնել Վերհսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ իրենց դիտարկումները, հետո նաև պատասխանել լրագրողների հարցերին: Ասուլիսների «շքերթն» այսօր սկսեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ով բոլորովին վերջերս նշանակվեց այս պաշտոնում, իսկ Վերահսկիչ պալատի  հաշվետվությունը վերաբերում էր 2012թ, երբ ոլորտի ղեկավարը Տիգրան Դավթյանն էր:
Վերահսկիչ պալատն իր հաշվետվությունում բավականին հանգամանորեն էր անդրադարձել հանրահայտ երկու բիոզուգարաններին, դրանց շահագործմանն ու անարդյուանվետությանը։

Նախարար Ավանեսյանն այսօր եկավ հայտարարելու, որ «Վերահսկիչ պալատի կողմից արձանագրված է , որ հանրային զուգարանները տեղադրված են ու չեն աշխատում, ես պետք է ասեմ, որ նրանք տեղադրված են ու աշխատում են: Եվ այդ տեսանկյունից արձանագրությունները որևէ ձևով չի անդրադարձել թերացումների կամ խախտումների վրա»։
Լրագրողներին հետաքրքրող հարցերի մեծ մասն էլ , չնայած տրամադրված  սուղ ժամանակին, վերաբերում էին բիոզուգարաններին, դրանց շահագործման նպատակահարմարությանը,  հարցին, թե ինչ օգուտ տվեցին  արտաբյուջետային միջոցների հաշվից 100 մլն դրամ պահանջած երկու բիոզուգարանները:
«Օ
գուտ ստանալու տեսանկյունից ես այն կարծիքին չեմ, որ ՀՀ պետք է զուգարաններից եկամուտ ստանա: Հանրային զուգարանները չեն տեղադրվում եկամուտ ստանալու նպատակով: Դա իմ՝ որպես էկոնոմիկայի նախարարի կարծիքն է, «անարդյունավետ»  բառն օգտագործելիս, եթե դուք նկատի ունեք, թե ինչքան շահույթ են բերել, այդ տեսանկյունից եք գնահատում զուգարանները, ապա, այո, դրանք անարդյունավետ են: Իմ անձնական կարծիքով, թե պետք է, հարյուր միլիո դրամ տալ  երկու զուգարանի համար, կարծում եմ՝ ոչ, պետք չէր։ Քանի որ ես որևէ առնչություն դրա հետ չեմ ունեցել, դրա համար էլ իմ գնահատականը բավականաչափ անկախ է։ Եթե ես լինեի, հարյուր միլիոն դրամով, ամեն դեպքում, զուգարան չէի գնի»,- ասած Վահրամ Ավանեսյանը։
Էկոնոմիկայի նախարարի համար տարօրինակ կլիներ, որ նոր ստեղծվող բոլոր փոքր ու միջին ձեռնարկությունները աշխատեին ու նրանց մի մասը չլուծարվեր: ՎՊ հերթական թերացումը ՓՄՁ աջակցության ծրագրին էր վերաբերում:
Վահրամ Ավանեսյանն ինքը կարդաց, որ ՎՊ- ն ծրագիրը անարդյունավետ է գնահատել, քանի որ սուբյեկտների մի մասը փակվել է: Նախարարը հիշեցրեց, որ ՓՄՁ ծրագրի շրջանականերում միջինը երեք աշխատատեղ է ստեղծվում, ծրագիրը շարունակական է լինելու, և բոլորովին էլ զարմանալի չէ, որ սուբյեկտները կարող են լուծարվել ստեղծման առաջին իսկ տարում։
«Ա
յս ծրագրի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ պարզաբանումներ տվել է նաև Վերահսկիչ պալատին, որ այս ծրագիրը այլ ձևով չի կարող գործել: Զարմանալի կիներ, որ ամբողջովին այդ ձեռնարկություններն աշխատեին. դա հնարավոր բան չէ»։
Գյումրիի տեխնոպարկի ճակատագիրը, ըստ ՎՊ-ի, անորոշ է։ Այս տեսակետն էլ չի կիսում Վահրամ Ավանեսյանը: Ծրագիրը հաստատված է, ունի իր  ցուցանիշային համակարգը, այսինքն՝ ծրագրից պետության ակնկալիքները:
Ֆինասների նախարար Դավիթ Սարգսյանը նույնպես 2012-ին նախարար չէր, սակայն այսօր բավականին մանրամասն ներկայացրեց իրենց պարզաբանումները:
Այստեղ էլ քննադատության թիրախում գնումների համակարգն էր, անարդյունավետ ծախսերը, 700 մլն դրամի փոշիացումը:
Նախարարն ընդհանուր դրույթներով համամիտ է  ՎՊ հաշվետության հետ, սակայն կոնկրետ 700 մլն դրամի մասով ՎՊ-ի կարծիքը չի կիսում, նախ՝ որովհետև 700 մլն դրամի գնում  ՀՀ-ում գոյություն չունի, հետո՝ համատարած ռիակսայնության մասին խոսել չի կարելի։
«Այդպիսի խնդիր, որ մենք ունենք համակարգային խնդիր գնումների իրականացման առումով, չեմ կարծում, որ այսօր առկա են: Իհարկե կան պրոբլեմներ գնումների կազմակերպման հետ: Ես այսօր պատրաստ չեմ ձեզ տալ գնահատական, թե քանի տոկոսում խնդիրներ կան»,- ասաց նախարարը։
Նրա կարծիքով՝  վերջին տարիներին  գնումների համակարգում բավականին աշխատանքներ իրականացվել են: Ֆինանսների նախարարությունը նույնպես ունի վերահսկողական մարմին, որի կատարած  աշխատանքների մասին տարեկան կտրվածքով հաշվետվություններ ներկայացվում են:
Դավիթ Սարգսյանը խոստացավ այսուհետ ավելի թափացիկ աշխատել, միջանկյալ տեղեկատվություն նույնպես տրամադրել: Ի դեպ՝ շատ հաճախ երկու կառույցների տվյալները համընկնում են։

 

Ցուցադրել ավելի
Back to top button