Միջազգային

Եգիպտոսի նախագահը պատրաստ է զոհվել՝ հանուն պաշտոնի

Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին պատրաստ է կյանքը զոհել՝ պաշտպանելով իր ընտրված լինելու օրինականությունը: Այպիսի հայտարարություն Մուրսին արել է ի պատասխան զինվորականության կողմից իրեն առաջադրված վերջնագրի, որի համաձայն նախագահին տրվել է 48 ժամ ընդդիմության պահանջը կատարելու և պաշտոնը թողնելու համար:
Բազմահազարանոց հանրահավաքներ Մուրսիի կոսմնակիցների եւ հակառակորդների մասնակցությամբ տեղի են ունենում Կահիրեի տարեբեր շրջաններում:
Անցած գիշեր Մուրսիի կողմանկիցների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ևս 200 մարմնական վնասվածքներ է ստացել:
Եգիպտոսի զինվորականների ճանապարհային քարտեզի  համաձայն, եթե նախագահը հրաժարական չտա, սահմանադրության գործողությունները  կկասեցվեն, խորհրդարանը կարձակվի, կնշանակվեն նոր ընտրություններ:
Մուրսիին ներկայացված վերջնագրի ժանկետը լրանում է այսօր երեկոյան:

Ցուցադրել ավելի
Back to top button