ԿարևորՏնտեսական

Գործարարը տնտեսության մեջ չի տեսնում կտրուկ լուծումներ, խիզախ մոտեցումներ

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հայստանի գործատուների հանրապետակն միության նախագահ  Գագիկ Մակարյանը 2013- ի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունում էական փոփոխություններ չի արձանագրել:

«Այնպիսի տպավորութուն է, որ Հայաստանում տարեթիվ չի փոխվել, տնտեսության մեջ կա միապաղաղաություն: Կտրուկ լուծումներ, խիզախ մոտեցումներ` հարկային, մաքսային, արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտում` չկան»,- ասում է նա։

Տարվա առաջին կիսամյակում տնտեսությունում  գրանցաված նման պատկերն, ըստ նրա մտահոգիչ է։
Գալով տնտեսության ցուցանիշներին` տարվա առաջին կիսամյակի կտրվածքով 5.3 տոկոս է տնտեսական ակտիվության ցուցանիշը, ունենեք արտահանման ծավալների աճ, աճող ռիթմի մեջ է շարունակում գործել նաև հանքարդյունաբերության ոլորտը։
Աշխատավարձի ցուցանիշը` մասնավոր հատվածում, աճել է, պետական հատվածում` ընդհակառակը` կա նվազման միտում: Զբաղվածության դաշտում ունենք ցուցանիշների չնչին նվազում. փետրվարին գրանցված 21 տոկոսից այն իջել է մինչ 18 տոկոս:
Նվազումը պայմանավորված է, ցավոք, ոչ թե նոր աշխատատեղերի ավելացմամբ, այլ՝ արտագաղթով:
«Գրանցված գործազուրկների մի մասը պարզապես հեռացել է Հայաստանից»,- ասում է Գագիկ Մակարյանը։

Նրա կանխատեսումներով՝ առաջիկայում թանկացումներ կունենանք գրեթե բոլոր ապրանքների մասով: Ընդ որում` թանկացումներ կլինեն ոչ միայն օբյեկտիվ գործոններով պայմանավորված: Որոշ կազմակերպություններ, ինչպես միշտ, կգնան, Մակարյանի ձևակերպմամաբ սպեկուլյացիայի, թանկացումների պատրվակն օգտագործելով  կփորձեն հնարավորինս մեծ եկամուտներ կորզել: Գործատուների հանրապետական միության նախագահն այսօր նաեւ անդրադարձավ Հայաստանի եվրոպական ինտեգրման խնդիրներին։

Տնտեսագետի համոզմամբ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի  համաձայնագրի կնքմամբ  Հայաստանը կարող է ավելի գլոբալ խնդիրներ լուծել, մասնավորապես՝ փակ սահմանների հետ կապված, քանի որ դրանք խոչընդոտում են ազատ առևտրին և բիզնեսին, ինչը հակասում է ԵՄ շահերին։

Ցուցադրել ավելի
Back to top button