Հասարակություն
Այսօր Դուշման Վարդանի մահվան տարելիցն է


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հուլիսի 3-ը արցախյան ազատամարտի նվիրյալ հերոս Դուշման Վարդանի մահվան տարելիցն է։ 21 տարի առաջ հուլիսյան այս օրը նա զոհվեց ականի պայթյունից ՝ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մատույցներում։ Դասակի հրամանատար Վարդան Ստեփանյանը ծնվել էր 1966 թվականի մարտի 9-ին, Երևանում։ Ավարտել էր Հովհ. Թումանյանի անվան դպրոցը։ Ծառայել էր Աֆղանստանում, 1985 թվականին ընդունվել էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որն այդպես էլ ավարտել չհասցրեց Արցախը դարձավ նրա նոր ու մեծ ճանապարհի սկիզբը։