ԿարևորՀասարակություն

Քաղաքաշինության նախարարությունում ՎՊ-ն ուսումնասիրություն չի կատարել, հայտարարում է նախարարը (լրացված)

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Կառավարության մամուլի կենտրոնում գերատեսչությունների ղեկավարները շարունակում են ներկայացնել իրենց դիտարկումները Վերահսկիչ պալատի աղմուկ բարձրացրած հաշվետվության վերաբերյալ: Ամենաշատը քննադատության ենթարկված շինարարության ոլորտում արձանագրված խնդիրներին է անդրադարձել քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ով մի քանի անգամ հայտարարել է, որ վերահսկիչ պալատը իրենց նախարարությունում ուսումնասիրություններ չի կատարել, բացթողումները շինարարական աշխատանքներին են վերաբերվում և ոչ թե քաղաքաշինության նախարարությանը:

Սամվել Թադևոսյանը նշել է , որ իրենց հաջողվել է շուրջ մեկ միլրարդ դրամ կամ 15 տոկոս տնտեսել, ինչը խոսում է «ատկատների» մասին, 550 լիցենզավորված կազմակերպության աշխատանք են կասեցրել և 2012-ին 3-4 կազմակերպության գործ ուղարկել դատախազություն:

Բնապահպանության նախարարությունում ևս Վերահսկիչ պալատի հաշվետվության ոչ բոլոր դիտարկումների հետ են համամիտ:
«Ուսումնասիրությունները կատարվել են ՎՊ-ի կողմից վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում, այնտեղ ոչ մի ֆինանսական չարաշահումներ չի եղել: Հիմնականում իրենց ուսումնասիրությունները կենտրոնացել են կենցաղային աղբի հեռացման, սանիտարական խնդիրների վրա»,- ասել է փոխնախարար Սիմոն Պապյանը:
Ընդհանուր առմամբ՝ բնապահպանության ոլորտի տարեկան ֆինանսավորումը մոտ 200 մլն դրամ է, որի հիմնական մասն ուղղվում է Սեւանա լճի էկոլոգիական վիճակի անաղարտ պահպանմանը, նշում է փոխնախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button