Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը` Ուկրաինայի 2012/2013 թթ.լավագույն ֆուտբոլիստ

Ուկրաինայի Պրեմիեր լիգան երկրպագուների հետ համատեղ որոշել է 2012/2013 թթ. մրցաշրջանի դափնեկիրներին: Այս մասին տեղեկացնում է Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը: Հարցմանը մասնակցել են 853 երկրպագուներ, որի արդյունքներով Դոնեցկի «Շախտյորի» 3 ներկայացուցիչներ հաղթել են 3 անվանակարգերում: Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Միրչա Լուչեսկուն, ով իր մարզչական կարիերայի ընթացքում այս մրցանակին է արժանանում 7-րդ անգամ և 6-րդ անգամ անընդմեջ:

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանը, իսկ լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել Մխիթարյանի թիմակից` Էդուարդ Սոբոլը: Հավելենք, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 10-ին` Օդեսայում, Ուկրաինայի Սուպերգավաթի խաղից առաջ:

Ցուցադրել ավելի
Back to top button