Հանդիպում գնդապետ Պետրոս Պետրոսյանի հետ


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզ
«Էջեր հետախույզի կյանքից» հուշապատումն արտացոլում է դիվանագետ-հետախույզ, գնդապետ Պետրոս Պետրոսյանի բեղմնավոր աշխատանքը, որը վերջերս տեղ գտավ նաև արմավիրցի ընթերցողների սեղանին: Հետախույզը աշխատել է հայաշատ տարբեր երկրներում և նպաստել սփյուռք-հայրենիք կապի ամրապնդմանը: 90-ամյա գնդապետը 50 տարի անց թղթին է հանձնել դիվանագիտական, հետախուզական գործունեության հետաքրքիր դրվագներ, որոնք առնչվել են նաև մեծանուն քաղաքական, մշակութային և հասարակական գործիչների հետ:
Արմավիրի վետերանների խորհրդի նախաձեռնությամբ արմավիրցիների հետ հետաքրքիր հանդիպում էր կազմակերպվել գնդապետ Պետրոս Պետրոսյանի հետ, ով երկար տարիներ աշխատանքային տարբեր ծածկանվան տակ հետախուզական աշխատանքներ է կատարել եվրոպական և ասիական մի շարք երկրներում: Դեռ ուանողության տարիներին , երբ սովորում էր Երևանի պետական համալսարանի նորաբաց միջազգային հարաբերություններ ֆակուկլտետում, Պետրոսյանը աշխատանքի է անցել պետական անվտանգության համակարգում: համալսարանը ավարտելուց հետո սկսվում է նրա կյանքի կարևորագույն փուլերը, որոնք հիմնականում անցել են արտերկրում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Սիրիայում, Եգիպտոսում, Քուվեյթում, Լիբանանում, Իրաքում և այլ երկրներում: Երկար տարիներ եղել է Հայաստանի արտաքին հետախուզության պետը:
Աշխատանքային գործունեությունից 50 տարի անց, հետախույզը բացել է իր կյանքի արխիվային փակ էջէրը, որոնք երբևէ չեն տպագրվել, չեն լուսաբանվել և առաջին անգամ հանձնել է թղթին ` վերածելով գրքի: Այն վերնագրված է «Էջեր հետախույզի կյանքից», որտեղ բոլոր դեմքերն ու դեպքերն իրական են, սակայն փոխված անուններով, որոշակիորեն շրջանցվել են նաև գաղտնի տեղեկատվություն պարունակող իրադարձությունները:
Պետրոս Պետրոսյանը կանգնած է եղել հայրենիք-սփյուռք ոսկե կամրջի հիմքերում, նպաստել այդ կապի ամրապնդմանը:
Պետրոսյանի հուշագրությունում առանձնակի տեղ են գրավում հայ մշակութային և քաղաքական գործիչների հետ հանդիպումը սփյուքում: Ուշագրավ էր դաշնակցական բյուրոյի անդամների հետ հանդիպումը Հրաչյա Քոչարի հետ
«Էջեր հետախույզի կյանքից» գրքի ընթերցումից հետո իր կարծիքը հայտնեց Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր, գրող Ռաֆայել Սահակյանը:
Գնդապետ Պետրոս Պետրոսյանը իր աշխատանքը սիրով ու նվիրումով է կատարել, երբևէ չի դավաճանել, արժանացել է մի շարք պարգևների` թվով 52 շքանշաններ, մեդալներ: Դիվանագետ-հետախույզը Մեծ հայրենականի մասնակից է: