Հասարակություն

Երկու զոհ, 11 վիրավոր. ավտովթար Արագածոտնի մարզում

Այսօր 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ- ից։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՓՎ ՕԽ-ն:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 66-րդ կմ-ում  բախվել են  «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Նախնական տվյալներով կա 2 զոհ, որոնցից մեկը «Գազել» մակնիշի վարորդ Սեյրան Պողոսյանը՝ ծնված 1952թ. և 11 տուժած, որոնցից 9-ը տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 2-ը` 1995 թ. ծնված  Գուրգեն Զարդարյանը եւ 1980 թ. ծնված Անուշիկ Սարիբեկյանը տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն:

 

Back to top button