ԿարևորՀասարակություն

Բուն գիտությանը ծառայում է ոլորտի ֆինանսավորման 10 տոկոսը, ասում են գիտնականները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Ո՞ւր են գնում գիտության փողերը: Եթե գիտությունը օրհասական վիճակում է, օրհասական վիճակում են նաև համալսարանները և հետևաբար օրհասական վիճակում է նաև երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը: Ներկայացնելով այս կապը` կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սիներիկ Հայրապետյանն այսօր նշեց, որ Հայաստանում վերջին 22 տարիներին անյքան տգետ քաղաքականություն է վարվել, որ ոչնչացվել է գիտատեխնիկական հզոր ներուժը, ինչը ազգային դավաճանություն է, անկախ նրանից պլանավորված է եղել դա, թե` ոչ։

Գիտության ոչնչացման համար մեղադրելով ոչ թե երկրի ղեկավարությանը, այլ մտավորականությանը, որոնք, իր ձևակերպմամբ, կամ մորթապաշտ են, կամ հեռանում են երկրից, Սիներիկ Հայրապետյանը համախմբման և բողոքի միասնական ձայն բարձրացնելու կոչ արեց բոլոր մտավորականներին:
Ըստ նրա ` ստեղծված իրավիճակում ոչ պակաս մեղավոր է նաև Ազգային անվտանգության ծառայությունը, որն իր ուշադրությունից դուրս է թողել գիտությունը։

Սիներիկ Հայրապետյանը գտնում է, որ չպետք է լինի որևէ կառույց, որը կարողանա միևնուն ժամանակ և գիտական ծրագրեր իրականացնի և ինքն էլ փորձագիտություն անցկացնի: Դրանք պետք է անեն իրարից անկախ տարբեր կառույցներ:
Եվ քանի, որ մեզ մոտ այդ բոլոր հարցերով զբաղվում է միևնույն կառույցը, հետևաբար՝ արժե մտածել նաև, թե ովքեր են մեզ մոտ իրականում գիտությամբ զբաղվում, եւ ովքեր նրանց փոխարեն գրանտներ ստանում, իր հերթին նկատեց հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը։
Ըստ գիտնականների՝ ոլորտում ստեղծվել է մի իրավիճակ, որը ստիպում է համախմբվել և պայքարել իրական գիտության և արդյունավետ ֆինանսավորման համար, քանի որ ներկայումս իր նպատակին է ծառայում տրամադրվող ֆինանսավորման առավելագույնը 10 տոկոսը։

Ցուցադրել ավելի
Back to top button