ԿարևորՏնտեսական

ԱՄՀ-ն հավանության է արժանացրել Հայաստանին մոտ 84 մլն դոլարի վարկային տրանշի տրամադրումը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) երկուշաբթի հավանության է արժանացրել Հայաստանին մոտ 84 մլն դոլարի նոր վարկային տրանշի տրամադրումը, հայտնում է vesti.ru-ն։

Այս որոշումը կայացվել է ՀՀ իշխանությունների կողմից ԱՄՀ-ի վարկային աջակցության եռամյա ծրագրի կատարման ընթացքի նոր, արդեն 6-րդ ուսումնասիրման արդյունքում։ Ծրագիրը հաստատվել էր 2010-ի հունիսի 28-ին, որի շրջանակներում Հայաստանն ընդհանուր առմամբ ստացել է մոտ 407,2 մլն դոլար։

Հայաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ կատարել է այդ ծրագրով համաձայնեցված պահանջները։ 2011-ին Հայաստանի տնտեսական աճը հասել է 4,7%-ի, 2012-ին՝ 7,2%-ի։ Միևնույն ժամանակ ԱՄՀ-ն կարծում է, որ Հայաստանի տնտեսությունում դեռ կան թույլ տեղեր։ Այս խնդիրը կօգնեն լուծել ՀՀ կառավարությամբ նախատեսված տնտեսական զարգացման ծրագրերը, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button