Հասարակություն

ԱԱԽ քարտուղարը մեկնել է ՌԴ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաք` մասնակցելու անվտանգության ոլորտը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը:

Խորհուրդի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը հանդես կգա տրանսպորտային անվտանգության խնդիրներին վերաբերող ելույթով:

Այցի ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Հնդկաստանի և այլ երկրների իր գործընկերների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button