Քաղաքական

ՎՊ- ի բացահայտումներին քրեա- իրավական ընթացք պետք է տրվի, ասում է պատգամավորը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Վերադառնալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մեկշաբաթյա ամառային նստաշրջանից՝   «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն այսօր իր խորը մտահոգությունը հայտնեց մեր երկրում կոռուպցիոն իրավիճակի շուրջ։

Հարցի շուրջ զեկույց է ներկայացվել ԵԽԽՎ նիստում, և մեր երկրի հիշատակումը հայ խորհրդարանականը որակեց որպես խայտառակություն, «քանի որ Հայաստանը կոռուպցիայի խայտառակ ցուցանիշներով աչքի ընկնող ԵԽԽՎ անդամ պետությունների «լավագույն» հնգյակում է»։

Զարուհի Փոստանջյանն իր դժգոհությունը հայտնեց և հայրենի օրենսդիր մարմնի գործունեությամբ: Ըստ նրա՝  անցած գարնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանը հասարակության համար բարելավման որևէ նիշ չի արձանագրել թե սոցիալական վիճակի, թե քաղաքացիական իրավունքների առումներով։

Ընդհանուր առմամբ՝ պատգամավորը խորհրդարանի օգտակար գործողության գործակիցը գնահատեց զրո: Որպես  արդյունավետության բարձրաման ուղի Փոստանջյանը առաջարկեց ցրել այս Ազգային ժողովը և կազմակերպել նոր ընտրություններ։

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի  բացահայտումներին՝ պատգամավորը հույս հայտնեց, որ դրանք անհետևանք չեն մնա և համապատասխան քրեա- իրավական ընթացք կտրվի դրանց։

Ցուցադրել ավելի
Back to top button