Հասարակություն

Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը կանխարգելիչ քայլեր են ձեռնարկել հակառակորդի ակտիվությունը կանխելու համար և մարտագծի ողջ երկայնքով շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button