Հասարակություն

ՀՀ վարչապետը շնորհավորել է երկրի նախագահին ծննդյան տարեդարձի առթիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ:
Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ.
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ: Անգնահատելի է այն ներդրումը, որ Դուք ունեք անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ` արցախյան հաղթական ազատամարտից մինչև հայկական բանակի ստեղծում, և, վերջապես, պետականաշինություն: Վստահ եմ, որ վերջին տարիներին Ձեր նախագահությամբ մեր երկրում տարվող բարեփոխումների քաղաքականությունն անշրջելի է:

Մեծարգո Սերժ Ազատի.
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, որոնք, ի սպաս են դրվելու Հայաստանի և հայ ժողովրդի բարօրությանը»:

Նախագահ Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին:

Back to top button