Սպորտ

Հայ մարզիկները կմասնակցեն Կազանի ունիվերսիադային

Հայ ուսանող մարզիկները մասնակցելու են Ռուսաստանում՝ Կազանում հուլիսի 6- 17- ն անցկացվելիք Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային։ Հայկական պատվիրակությունն այս անգամ աննախադեպ է՝  թե իր քանակով, և թե որակով, հայտարարել է կրթության գւ գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացի նախագահ Արմեն Աշոտյանը՝ հանդիպելով պատվիրակության անդամների հետ։

«Ես համոզված եմ, որ մեր հավաքականը ջանք չի խնայի՝ պատվով հանդես գալու  և 160-ից  ավելի երկրների շարքում Հայաստանի անունը հնչեցնելու, մեր  երկրի պատիվն ու դրոշը բարձր պահելու համար: Համատեղ ուժերով հանրավոր է դարձել պետության լավագույն ուսանող մարզիկներին ներգրավել, և արձանագրված հաջողությունները բոլորինն են լինելու»,- հայտարարել է նախարարը։

Հայաստանի մարզիկները հանդես կգան 10  մարզաձևերում՝ ծանրամարտ, բռնցքամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, շախմատ, ատլետիկա, լող, հունաահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ:  Հայաստանի հավաքականի կազմում են բարձրակարգ մարզիկներ, այդ թվում Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, Եվրոպայի և Աշխարհի առաջնության հաղթողներ, մասնավորապես, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, հունահռոմական  ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, ով հանդիսանում է ԵՊՀ ասպիրանտ և Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանող Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, գրոսմայստերներ  Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button