ԿարևորՏնտեսական

Հայաստանը 59- րդը՝ Նորարարության գլոբալ ինդեքսում

Նորարարության գլոբալ ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 59- րդ տեղը 142 երկրների շարքում։ Հայաստանը միջին ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում զիջում է միայն Մոլդովային, որը 45- րդ տեղում է։

Ինդեքսը կազմողները հաշվի է առել 142 երկրներում իրավիճակը 84 չափանիշերով՝ ներառյալ լավագույն համալսարանների որակը, միկրոֆինանսավորման հնարավորություն։
Հայաստանը նաեւ այն 18 զարգացող երկրների շարքում է, որտեղ նկատվում է նորարարական ոլորտի ավելի արագ զարգացում մյուսների համեմատությամբ։
Ինդեքսը գլխավորում է Շվեյցարիան, որին հաջորդում են Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, ԱՄՆ, Ֆինլանդիան, Հոնկոնգը, Սինգապուրը, Դանիան, Իռլանդիան։
Հարեւան Վրաստանը գրավում է 73- րդ տեղը, Ադրբեջանը՝ 105, Թուրքիան՝ 68, Ռուսաստանը՝ 62, իսկ Իրանը՝ 113։

Ցուցադրել ավելի
Back to top button