Հասարակություն

Հայաստանը չէ որ ամենաարատավորն է. Ադիբեկյանի չի հավատում Bloomberg- ին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Բլումբերգ» գործակալության տվյալներով՝ Հայաստանը գտնվում է ամենաարատավոր երկրների առաջին տասնյակում և զբաղեցնում  4-րդ տեղը՝ Չեխիայից, Սլովենիայից և Ավստրալիայից հետո։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համար այս տվյալները ոչ միայն չափազանցրած են, այլև բավականին կասկածելի:

«Եթե հավատանք «Բլումբերգի» տվյալներին, ապա Հայաստանի բնակչության զգալի մասը ծխում է, հետո տեսնում է, որ կայֆ չի ստացել, խմում է, եթե էլի չի ստանում, նարկոտիկներ է օգտագործում, հետո տենց անջատված գնում է խաղատուն և սկսում փողերը ծախսել: Այստեղ կա մեթոդաբանական լուրջ սխալ: Ըստ միջազգային առողջապահության կազմակերպության` Վրաստանում թմրամոլների թիվը մոտ 400 հազար է, Հայաստանում՝ 160.000, Ադրբեջանում՝ ընդամենը 20.000: Ընդ որում՝ Ադրբեջանը թմրամիջոցների հիմնական տարանցիկ երկրներից է. Աֆղանստան, Իրան, Ադրբեջան, Վրաստան, որտեղից գնում է Ուկրաինա, Բուլղարիա, Ռումինիա, եվրոպա, մի մասը վերադառնում է Հայաստան»,- ասում է սոցիոլոգը։
Ահարոն Ադիբեկյանը ոչ միայն չի հավատում «Բլումբերգի» տվյալներին, այլև գտնում է, որ կա կոնկրետ միտում Հայաստանի դեմ և կոնկրետ պատվիրատու:
«
Նարկոդիսպանսերի վերջին տվյալներով՝ Հայաստանում 15.000 թմրամոլ կա, թող լինի 16.000, բայց որտեղից է ավելացել ևս մեկ 0-ն։ Չգիտեմ, հետևաբար, սա կարող է միտումնավոր խաղ է Հայաստանին աշխարհի հանրության առջև նսեմացնելու նպատակով»,- պնդում է Ահարոն Ադիբեկյանը։

Սոցիոլոգի հետ լիովին համամտիտ է նաև հոգեբան Սրբուհի Գևորգյանը: Եթե այդ տվյալները համապատասխանեին իրականությանը, ապա հայ կինն ու աղջիկն իրենց իսկ անվտանգությունից ելնելով երեկոյան կամ ուշ ժամի տնից դուրս չէին գա, և բակերում էլ հնարավոր չէր լինի տեսնել խաղացող երեխաների։
Հոգեբանը կարծում է, որ այս խնդիրը շատ հրատապ է և և նույնիսկ պատվի հարց է առաջանում, հետևաբար՝ պետք է մի լավ ուսումնասիրել այդ տվյալները, որոշ ժամանակ անց նորից ստուգել և համեմատել` փորձելով հասկանալ, թե որն էր նման տվյալները հրապարակելու իրական նպատակը։

Ցուցադրել ավելի
Back to top button