Հասարակություն

Կազմակերպել ընտանիքի պաշտպանության համաժողով. Ավետարանական եկեղեցու ներկայացուցչի առաջարկը կաթողիկոսին

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Այսօր մենք ականատեսն ենք ողջ աշխարհով մեկ ընթացող կործանարար մի շարժման, որն ուղղված է  նախ քրիստոնեական արժեհամակարգի դեմ»,- այսօր հայտարարեց «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի ղեկավար, Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Սամվել Նավոյանը։
Մեծ Բրիտանիայի պառլամենտում քննարկվում է այն հարցը, որ «ամուսին, այր» եզրույթն այսուհետ կարող է կիրառվել նաև  կնոջ դեպքում, իսկ «կին» եզրույթը` տղամարդու, եթե նրանք գտնվում են  միասեռական ամուսնության մեջ:
ԱՄՆ-ի  պետդեպարտամենտում  «հայր» և «մայր» բառերի փոխարեն  շուտով կգործածվեն  ծնող թիվ մեկ և ծնող թիվ երկու  եզրույթները:
Որոշ երկրներում քննարկվում է այն ընտանիքների օրինականացման հարցը, որտեղ ամուսնական պարտնյորների թիվը  կարող է լինել երկուսից ավելի և նույն սեռին պատկանող:
Նավոյանի մտահոգությունն այն է, որ քիիստոնեական արժեհամակարգի հիմքերը քանդող վերոնշյալ «բարեփոխումների»  թիրախում նաև Հայաստանն է։

Մենք դեմ չենք կարող լինել Եվրաինտեգրմանը, բայց ոչ մեր արժեհամակարգի վաճառքի գնով, մանավանդ, երբ նշված սկզբունքը  կիրառում են Եվրամիության շատ երկրներ,- ասում է Սամվել Նավոյանը:
Արևմուտքից պարտադրվող վտանգավոր հոսանքներին դիմակայելու առոմով նա կարևորում է  արտաքին դաշնակիցների, մասնավորապես՝ Վրաստանի հետ  համագործակցությունը:
«Մենք վրացիների հետ ունենք  ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգ և այսօր մեր համագործակցությունը դարձել է ավելի քան անհրաժեշտություն»,-ասում է Նավոյանը։

«Արեգ» գիտավերլուծական կենտրոնը նամակով դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոսին` վրաց և ռուս   ուղղափառ գործիչների հետ  ընտանիքի պաշտպանությանն ուղղված  գիտագործնական  համաժողովի  կազմակերպման խնդրանքով:
Ըստ Սամվել Նավոյանի՝ կան համագործակցության տարբեր հարթակներ և մեխանիզմներ,  որոնք պետք է օգտագործել։

Ցուցադրել ավելի
Back to top button