ԿարևորՄիջազգային

Խորվաթիան պաշտոնապես դարձել է ԵՄ 28-րդ անդամը

Խորվաթիան պաշտոնապես դարձել է Եվրոպական Միության 28-րդ անդամը, ինչը երկրի նախագահ Իվո Յոսիպովիչը պատմական մեծ և ուրախալի իրադարձություն է որակել։ Ինչպես նշում է BBC-ն, այս առիթով մայրաքաղաք Զագրեբում բնակիչները դուրս են եկել կենտրոնական հրապարակ և հրավառությամբ ու երաժշտությամբ տոնել իրադարձությունը։ Այնուամենայնիվ, BBC-ն ընդգծում է, որ ԵՄ-ին անդամակցելու կապակցությամբ բնակչության ոգևորությունը փոքր-ինչ պակաս է եղել, ինչը պայմանավորված է եվրոգոտու ճգնաժամով,  ինչպես նաև Խորվաթիայի տնտեսական խնդիրներով։

Այս երկիրը ԵՄ-ին անդամակցության համար դիմել էր դեռևս 10 տարի առաջ։ Որոշ խորվաթների կարծիքով՝ լուրջ խնդիրներ ունեցող կառույցին անդամակցելը քիչ ազդեցություն կունենա Խորվաթիայի տնտեսության բարելավման վրա։ Բացի այդ, ԵՄ-ի որոշ ղեկավարներ լուրջ մտավախություն ունեն ՝ կապված Խորվաթիայում առկա կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության հետ։ Այդ իսկ պատճառով երկիրը դեռևս չի միանա միասնական արժույթին ու Շենգենյան գոտուն։

Ցուցադրել ավելի
Back to top button