ԿարևորՔաղաքական

Արցախցի պատգամավորը Կարեն Միրզոյանի հրաժարականն է պահանջել

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի հունիսի 27-ի նիստում առաջին անգամ պետական պաշտոնյայի հրաժարականի հարց էր բարձրացվել: Հայտարարության հեղինակը նախկին դաշնակցական Վահան Բադասյանն էր, ով պահանջեց արտգործնախարար Կարեն Միրզոյանի հրաժարականը: Պատճառը Արցախի արտաքին գերտեսչության ղեկավարի` «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցն էր, որը ե’ւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ շոշափվեց ե’ւ պատգամավորների հայտարարությունների ժամին: «Ռադիոլուրի» հետ զրույցում Վահան Բադասյանն ասել է, որ արտգործնախարարի հրաժարականի հարցը ինքնանպատակ չէր, դրա դրդապատճառների վերաբերյալ պատգամավորը հասարակության ավելի անզիջում կեցվածքն է ակնկալում:

Ցուցադրել ավելի
Back to top button