ԿարևորՀասարակություն

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դարձավ 51 տարեկան:
Սեյրան Մուշեղի Օհանյան ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին` Շուշիում: 2008թ. ապրիլի 14-ից նա ՀՀ պաշտպանության նախարարն է:

Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը:
1983 թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ:
1988 թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին:
1989 թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի,
1990 թ. սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին:
1992 թ. ապրիլին` մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին:
1992 թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին:
1994 թ. սեպտեմբերից մինչև 1998 թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:
1998 թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
2000 թ. հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
ՀՀ նախագահի 2007 թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ -պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
2008 թ. ապրիլի 14-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
2013 թ. ապրիլի 9-ից 20-ը` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար:
2013 թ. ապրիլի 20-ին վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:

1995 թ.-ին Սեյրան Օհանյանին շնորհվել է գեներալ-մայորի, 2000 թ.` գեներալ-լեյտենանտի, 2007 թ. մայիսին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

Ցուցադրել ավելի
Back to top button