Միջազգային

Сirque du Soleil հայտնի կրկեսի արտիստուհին ներկայացման ժամանակ ընկել է 15 մ բարձրությունից

Ֆրանսիական Сirque du Soleil կրկեսի գիմնաստուհին Լաս Վեգասում ներկայացման ժամանակ ընկել է 15 մետր բարձրությունից: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել կյանքը չի հաջողվել: «CNN»-ի հաղորդմամբ, նա բարձրացել է բեմի ամենավերին հատվածին, հանել է երաշխավորիչ գոտին և հանկարծակի ընկել ցած: Ականատեսների վկայությամբ, շատերին թվացել է, թե դա շոուի մաս է կազմում, սակայն մյուս արտիստների գոռոցներն ու հիստերիան ամեն ինչ հասկանալի են դարձրել: Ողբերգության պատճառով Сirque du Soleil-ը չեղյալ է հայտարարել բոլոր մոտակա ներկայացումները:

 

Back to top button