ՀասարակությունՄիջազգային

New Yorker- ը Թաքսիմ հրապարակի ու նրա հայկական պատմության մասին

Ստամբուլի Թաքսիմի հրապարակի եւ Գեզի պուրակի շուրջ Թուրքիայում սկիզբ առած բողոքի ակցիաները ամերիկյան  New Yorker ամսագրի համար առիթ է՝ խոսելու այս վայրի պատմական նշանակության մասին։

Հոդվածի հեղինակը գրում է, որ այս վայրը <<արտասովոր եւ տհաճ> պատմական փաստի հետ է առնչվում։

New Yorker- ը հայտնում է որ ոչ շատ վաղուց ակտիվիստները Գեզի պուրակում տեղադրել են գերեզմանաքար <<Սուրբ Հակոբ>> հայկական գերեզմանոց, 1551-1939։ Եթե վերցնում ես մեր գերեզմանոցից, մեր այգուց չես ունենա>> գրությամբ։

Հոդվածում հիշում են նաեւ, որ դարեր առաջ Ստամբուլի հայ համայնքի անդամները թաղվել են այն վայրում, որտեղ այսօր կանգնում են ցուցարարները։

Ամսագիրը պատմում է թե ինչպես 16- րդ դարում Օսմանյան կայսրության Սուլեյման Հիասքանչ սուլթանի դեմ մահափորձ է կազմակերպվում։ Նրա շեֆ- խոհարար Մանուկ Կարասաֆերյանը հրաժարվում է թունավորել սուլթանի ճաշը եւ հայտնում դավադրության մասին։ Որպես երախտագիտություն՝ սուլթանը բավարարում է իր խոհարարի խնդրանքը՝ տեղ հատկացնել հայկական գերեզմանոցի համար, որը դառնում է քաղաքի ոչ մահմեդական ամենամեծ գերեզմանոցը։

Հոդվածի հեղինակը գրում է, որ 20- րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, որը պատմաբանները որակում են որպես Հայոց ցեղասպանություն, հայերից խլվում է իրենց գույքը, այդ թվում՝ նաեւ գերեզմանոցը, որը հողին է հավասարվում 30- ական թվականներին։

Ցուցադրել ավելի
Back to top button