ՀասարակությունՄիջազգային
Հայաստանը՝ վատ սովորույթներ ունեցող երկրների հնգյակում


Հայաստանը տեղ է զբաղեցրել վատ սովորույթներ ունեցող երկրների առաջին հնգյակում։ Վարկանիշը կազմել է Bloomberg գործակալությունը 57 երկրների՝ համար հաշվի առնելով այնպիսի սովորություններ, ինչպիսիք են ծխելը թմրամոլությունը եւ խաղամոլությունը։
Վարկանիշը գլխավորում է Չեխիան, որին հաջորդում են Սլովակիան եւ Ավստրալիան։ Հայաստանը 4- րդ հորիզոնականում է։ Ուշագրավ է, որ Ռուսաստանը 8- րդ տեղում է։
Ամենալավ իրավիճակը, պարզվում է, Զամբիայում է։
Bloomberg— ի փորձագետները հաշվի են առել յուրաքանչյուր երկրում 15- 64 տարեկան քաղաքացիների կողմից օգտագործվող ալկոհոլի, ծխախոտի, թմրայութի միջին քանակը, ինչպես նաեւ ՀՆԱ- ում մոլախաղերի արդյունքում կորցրած գումարները չափը։