Մշակույթ

Թատրոնը՝ հոգեւոր սնունդ է, սերիալը՝ մարմնական

Սոնա Հակոբյան

<<Ռադիոլուր>>

Կինո-թատրոն-սերիալ. մշտապես քննարկվող այս թեմայի մասնին են այսօր խոսել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը։
Թերություններ և առավելություններ կան ինչպես թատրոնում, այնպես էլ սերիալներում, կարծում է Ծովինար Մարտիրոսյանը` չընդունելով հաճախ հնչող այն կարծիքը, որ սերիալները չարիք են և չպետք է նկարահանվեն:
Այլ խնդիր է՝ նկարահանվող սերիալի որակը, որի մասին արդեն արժե մտածել:

Ինչ վերաբերում է սերիալի ազդեցությանը երեխաների վրա և կրիմինալի հերոսացմանը, դերասան Նարեկ Հայկազյանը պարզապես համոզված է, որ սերիալը չի կարող ազդել երեխայի դաստիարակության վրա: Եթե այն ազդում է, ուրեմն դա արդեն ընտանեկան խնդիր է, և ոչ թե սերիալի որակի:

Ի վերջո՝ այն, ինչ ցուցադրվում է սերիալներում, հեռուստադիտողի պահանջարկով է պայմանավորված, կարծում են դերասանները, հակառակ դեպքում՝ նման սերիալները շատ կարճ կյանք կունենային:

Ծովինար Մարտիրոսյանն ու իր ամուսինը` Նարեկ Հայկազյանը, խաղում են ոչ միայն սերիալներում, այլև թատրոնում: Դրանք բոլորովին տարբեր ասպարեզներ են և իրենց խաղն էլ բնականաբար տարբերվում է:
Թատրոնը սիրում են և առանց թատրոնի չեն կարող ապրել, բայց սերիալն է իրենց համար մշտապես  ապահովում դերասանի պրակտիկ աշխատանք և թատրոնի համեմատությամբ անհամեմատ բարձր աշխատավարձ:

Այո, թատրոնը հոգևոր սնունդ է, բայց ընտանիք պահելու համար պետք է նաև աշխատավարձ, ինչը ապահովում է սերիալը, խոստովանեցին դերասան ամուսինները:

Ցուցադրել ավելի
Back to top button