Գյումրին վաղը կհայտարարվի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք


Աննա Մարտիկյան
<<Ռադիոլուր>>
Արհեստների ու արվեստների, ինչպես նաեւ այս տարի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը՝ Գյումրին, մեկ օրից կընդունի հարյուրավոր հյուրերի, աշխարհահռչակ արվեստագետների եւ իր կոլորիտն ու հյուրասիրությունն ի ցույց կդնի ողջ աշխարհին:
Այսօրվանից փակ է Գյումրիի Վարդանանց հրապարակը: Ճանապարային ոստիկանության մեկ տասնյակից ավելի խմբեր հսկողություն կիրականացնեն քաղաքում եւ հատկապես կենտրոնական հրապարակին հարող տարածքում՝ վարորդներին զգուշացնելով երթեւեկել շրջանցելով Վարդանանց հրապարակը: Քաղաքապետարանի դիմաց արդեն տեղադրվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան բեմահարթակը:
Գյումրեցիները մեծ սիրով հյուրերին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հրավիրում բաց չթողնելու շուրջ 80 մլն բյուջե ունեցող միջոցառման հանդիսավոր բացումը, հունիսի 30-ին, ժամը 20:30-ին: