Հասարակություն

Տոնեցին Մարտակերտի ազատագրման 20- ամյակը

Մարտակերտում այսօր տեղի են ունեցել քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Իր խոսքում ԼՂՀ նախագահ ԲակոՍահակյանը նշել է, որ Մարտակերտի ազատագրումը մեծ տոն է մեր ողջ ժողովրդի համար, եւ այն իրականություն են դարձրել հայ  ժողովրդի լավագույն զավակները, ում սխրանքը միշտ օրինակ կհանդիսանա սերունդների համար:

Բակո Սահակյանի խոսքով` հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրանց նպատակների իրականացումն է, հայրենի երկրի շենացումն ու զարգացումը: Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է, որ  պետությունն անելու է հնարավոր ամեն ինչ Մարտակերտի շենացման եւ մարտակերտցիների կենսապայմանների բարելավման, մեր անկախ պետականության ամրապնդման ուղղությամբ:

Այնուհետեւ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Բակո Բահակոյանը  «Մարտական ծառայություն»մեդալ է հանձնել մի խումբ ազատամարտիկների։

Ցուցադրել ավելի
Back to top button