ԿարևորՔաղաքական

ՎՊ 2012 հաշվետվությունը գլխավոր դատախազությունում է

ՀՀ Գլխավոր Դատախազությունն Ազգային ժողովից ստացել է ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: Այս մասին «Փաստինֆոյին» տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Օրենքով սահմանված կարգով արդեն ընթացք է տրվել եւ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաշվետությունն ուսումնասիրվում է»,- նշել է Տռուզյանը: Ինչ վերաբերում է նյութերում քրեաիրավական բնույթի խախտումների առկայությանը, Սոնա Տռուզյանը մանրամասնել է. «Մենք ընդամենը ստացել ենք հաշվետվությունը, որտեղ, ըստ էության, շարադրված են վերահսկիչ պալատի եզրահանգումները, իսկ հիմքերը մնացել են ՎՊ-ում եւ անհրաժեշտություն առաջանալու դեպքում դատախազությունը կդիմի ՎՊ-ին՝ տրամադրելու հիմքերը»:

Ի դեպ, նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ վերահսկիչ պալատի հաշվետությունը դատախազություն է ուղարկում Ազգային ժողովը։ Այլ խոսքով՝ ՎՊ-ի բացթողումը լրացրեց Ազգային Ժողովը։

Back to top button