Սպորտ

Մխիթարյանի համար «Անժին» պատրաստ է վճարել 35 մլն եվրո

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մպիթարյանն առաջարկ է ստացել Մախաչկալայի «Անժիից»: Ինչպես տեղեկացնում է Известия-ն, հունիսյան նախընտրական հանդիպումներից հետո «Անժի»-ի ներկայացուցիչները Երեւանում անձամբ հանդիպել են 24-ամյա կիսապաշտպանին եւ առաջարկել են նրան տեղափոխվել ռուսական ակումբ: Նշվում է, որ «Անժի»-ն պատրաստ է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար 35 միլիոն եվրո վճարել, սակայն ֆուտբոլիստը դեռ հստակ պատասխան չի տվել, քանի որ ցանկանում է կարիերան շարունակել անգլիական պրեմիեր լիգայում: Մասնավորապես, նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը:

Ըստ պարբերականի՝ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» դեռեւս չի կատարվել այն պատճառով, որ անգլիական ակումբը եւ Դոնեցկի «Շախտյոր»-ն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ:

Back to top button