Քաղաքական
Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ասում է դեսպան Ռենոն


Ղարաբաղյան խնդիրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոնո՝ հորդորելով հակամարտության կողմերին լուծել խնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով։
Նա Ադրբեջանին կոչ է արել ականջալուր լինել Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների Հյուսիսային Իռլանդիայում՝ Էնիսկիլենում ընդունած հայտարարությանը։
«Մինսկի խմբի երկրների ղեկավարների հայտարարությունները պետք է լինեն հստակ ուղենիշ ներկա եւ ապագա բանակցային գործընթացում»,- ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ դրանք բոլորի դիրքորոշումները փոխհամաձայնությամբ հստակեցված հայտարարություններ են։