ԿարևորՀասարակություն

Ծնելիությունը չի ապահովում պարզ վերարտադրողականությունը. ՀՀ ժողովրդագրական ծանր վիճակը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը բավականին ծանր է, փաստում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

«Ծնելիությունը երկու անգամ անկում է ապրել Խորհրդային Միության փլուզումից հետո, 12 տոկոսից ավելի ծերացած ազգաբնակչություն ունենք եւ պատկանում ենք ծերացող ազգաբնակչություն ունեցող երկրների թվին: Վերջին 10 տարիների ընթացքում մեր ազգաբնակչության տարեկան 1%-ին կորցնում ենք միգրացիայի պատճառով, ինչը մեծ ճոխություն է մեզ համար»,- ասում է նա։
Իր հերթին՝ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը փաստեց, որ առկա է ազգաբնակչության թվի նվազում:

Վերջին տարիներին ծնելիության գործակիցը առանձնապես չի փոփոխվել, կազմելով 1.7, ինչը  չի ապահովում պարզ վերարտադրություն: Մահացության ցուցանիշը ևս կայունություն է դրսևորում, նկատեց վիճակագիրը:
Ծնելիության մակարդակի վրա ազդում են հղիության արհեստական ընդհատման անընդունելի  դեպքերը: Շատ հաճախ աբորտների իրականացումը պայմանավորված է լինում ապագա երեխայի սեռի հանագամանքով:
Ինչպես նշեց  Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի բարձր ռիսկի բաժանմուքի ղեկավար Մերի Թադևոսյանը, ծնողները նախընտրում են տղա ունենալ։

Տղայի նախընտրությունը մեզանում կապված է ազգային մտածելակերպի հետ, նկատեց ՄԱԿ-ի ներկայացուցիչը: 

Ցուցադրել ավելի
Back to top button