ԿարևորՀասարակություն

«Էրեբունի» օդանավակայանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ավիացիայի ցուցադրություն (լուսանկարներ)

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում այսօր տեղի է ունեցել ՀՀ Զինված ուժերի ավիացիայի, Հակաօդային պաշտպանության զորքերի և Ռադիոէլեկտրոնային Պաշտպանության ստորաբաժանումների զինատեսակների ցուցադրություն, ինչպես նաև ցուցադրական թռիչքներ` նվիրված զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է հայկակական ռազմական ավիացիայի գործունեությունն ու խաղաղ երկինք մաղթել բոլոր օդաչուներին, ողջ հայ ժողովրդին:

Վեոնշյալ զորատեսակներից յուրաքանչյուրն իր մասնագիտական տոնն ունի, որոնք նշվում են մայիս, հունիս և օգոստոս ամիսներին, բայց հունիսի 28-ին նշվում է դրանց միասնական, կամ ինչպես պաշտպանության նախարարար Սեյրան Օհանյանն է ասում` խորհրդանշական օրը, քանի Զինված ուժերի ավիացիայի, Հակաօդային պաշտպանության զորքերի և Ռադիոէլեկտրոնային Պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքը փոխկապակցված է և նրանց համագործակցության որակով է պայմանավորված ընդհանուր հաջողությունը: Նախարաար Օհանյանի խոսքով` յուրաքանչյուր նման տոն առիթ է հետադարձ հայացք գցելու անցյալին ու հանրագումարի բերելու անցած ողջ ճանապարհը:

«Հայկական ԶՈՒ-ի ՀՕՊ-ն ու ավիացիան կազմավորման առաջին իսկ օրվանից կատարել են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները: Պաշտպանութնա նախարար սեյրան Օհանյանն ընդգծում է հատկապես ՀՕՊ ստորաբաժանումների դերը, որոնք հակառակորդին խոցելով, վնասելով հնարավորություն են տվել, որպեսզի հյաստանի ու Արցախի սահմանամերձ շրջանների բնակիչներն ապրեն խաղաղ պայմաններում:

«Հայկակակն ՀՕՊ համակարգն օրըստօրե զարգանում ու կատարելագործվում է և այն միջոցները, որ ունենք այսօր հնարավորություն են տալիս լիարժեքորեն վերահսկելու իրավիճակը»,-վստահեցնում է պաշտպանության նախարարաը: «Քիչ միջոցներով մեծ խնդիրների լուծում»: Նախարարի խոսքով մեր պաշտպանական քաղաքականության հիմքում փորձում են կիրառել խելացի պաշտպանության սկզբունքը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանին մոտ մեկ միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելու Ռուսատանի որոշմանը, պաշտպանության նախարաարն ասաց.«Հակառակորդի ցանկացած նոր սպառազինում, իհարկե, մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ պարտադրված ենք Ադրբեջանի հայտարարած մրցավազքի մեջ գտնվել, բայց ոչ քանակական, այլ որակական առոմով` շեշտը դնելով առաջնահերթությունների վրա: Մեր ռազմատեխնիկական հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ավելի բարձր մակարդակի վրա են և մենք հավասարակշռությունը որակական առումով կարողանում ենք պահպանել»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Back to top button