ԿարևորՀասարակություն

Բոլոր գերատեսչություններով միասին չկարողացան մեկ շենք պահպանել. քննարկում ՄԻՊ գրասենյակում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այսօր քննարկում է կազմակերպվել Փակ շուկայի խնդրի վերաբերյալ: Հրավիրվել են հարցին առնչվող բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները: Քննարմանը դատարկ են եղել մշակույթի նախարարության, դատախազության,  նաև «Երևանի թիվ 1 շուկա» ընկերության ներկայացուցչի աթոռները, փոխարենը՝ մասնակիցները հնարավորություն են ունեցել լսել քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների պարզաբանումները:
Երևանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման, և ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այդ ապօրինությանը, այսպես էր արտահայտել իր մտահոգությունը Մարդու իրավքունքերի պաշտպան Կարեն Անդրեասյանը Փակ շուկայի տարածքում իրակացվող շինարարության կապակցությամբ  տարածած  հայտարարության մեջ:
Մինչ հայտարարությունը օմբուդսմենն իր նախաձեռնությամբ խնդրի ուսումնասիրություն էր սկսել՝ գրություններ ուղարկելով  Երևանի քաղաքապետարան, ՀՀ մշակույթի և  քաղաքաշինության նախարարություններ, նաև  ՀՀ գլխավոր դատախազություն` շինարարական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Դատախազությունից պատասխանել են , որ իրենց անելիքն առայժմ չեն տեսնում, քանի   որ խոսքը հանցակազմ պարունակող երևյութի մասին չէ: Պակաս  ուշագրավ չեն քաղաքապետարանից և նախարարություններից ստացված պատասխանները:
Երկու գերատեսչություններն էլ նշել  են, որ կատարվող վերգետնյա շինարարական աշխատանքներն ապօրինի են:
Երևանի քաղաքապետարանից հայտնել են  նաև, որ «Երևանի թիվ 1 շուկա»  ընկերության տնօրենը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության, իսկ շինարարական աշխատանքները դադարեցվել են:

Այսօր օմբուդսմենի գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ էլ պետկան երկու գերատեսչությունների ներկայացուցիչները փաստեցին, որ Փակ շուկայի տարածքում իրականացվող շինարարությունը ապօրինի է:

Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը նախ հիշեցրեց. Հայաստանում ցանկացած  շինարարական աշխատանքի  համար շինարարության  թույլտվություն է անհրաժեշտ, եթե այդ թույլտվությունը չկա, կատարված աշխատանքն ինքնակամ է՝ ինչպես օրենսդրությունն է սահամնում  կամ ապօրինի, ինչպես արտահայտվում ենք:
Շինթույլտվությունը, ըստ մեր օրենսդրության, տալիս են համայքնի ղեկավարները, Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետը: Քանի որ փակ շուկան սովորական շենք չէ, այլ պատամական արժեք ունեցող կառույց և ընդգրկված է համապատասխան ցանկում, անհրաժեշտ էր նաև մշակույթի նախարարության համաձայնությունը:

Փակ շուկա ՍՊԸ-ին շինարարության թույլտվությունը տրվել է միայն ստորգետնյա շինարարություն իրականացնելու համար, ասաց քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը:

«Միայն ստորգետնյա մասի համար, այդ մասով նախագիծը համաձայնեցված է, բայց այդ ընկերությունը նաև վերգետնյա շինարարություն է իրականացրել, ինչի թույլտվություն չունի, հետևաբար՝ շինարարությունն  ինքնակամ է»:
Իսկ երբ քաղաքաշինության նախարարությունն արձանագրում է, որ որևէ տեղ ապօրինի շինարարություն է իրականացվում, ըստ օրենսդրության մեկ բան կարող է անել, ասաց Գագիկ Սարգսյանը. դիմել քաղաքապետարանին թույլտվությունն ու շինարարությունը կասեցնելու պահանջով։

Քաղաքապետի ներկայացուցիչն իր հերթին  արձանագրեց. 2012 թ. հունվարի 20-ին   Երեւանի Մաշտոցի պող.5 հասցեում գտնվող շուկայի սեփականատերը  դիմել է ստորգետնյա շինարակության համար ‘ շուկայի հիմքերն ամրացնելու նպատակով հողային աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու խնդրանքով։
Թույլտվությունը ստացել է   հենց այդ նպատակի համար, բայց վերգետնյա շինարարություն է սկսել, ինչի համար տուգանվել է:  Շուկայի հետնամասում հարկերի կառուցման համար կազմվել է արձանագրություն, դրա  հիման վրա կառուցապատողը ենթարկվել է վարչական տույժի, ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը՝պնդելով, թե իրենց որոշումը ապօրինի շիանարարության ապամոնտաժում է ենթադրում։
Ի՞նչ է ստացվում. ստացվում է, որ բոլոր գերատեսչությունները փաստում են, որ Փակ շուկայի սեփականատերը ապօրինի շինարարություն է իրականացնում, արձանագրում են փաստը , իսկ շինարարությունը շարունակվում է։
Շենքի վերնահարկն ու տանքին են փոխվում, ներսում հարկաբաժիններ են ավելանում, շենքի ծավալից դուրս նոր շինության համար հիմք է գցվում:
Բոլոր գերատեսչություններով միասին, փաստորեն, չկարողացաք մեկ շենք պահպանել, իրավիճակն այսպես ամփոփեց  Ճարտարապետների միության նախագահը։
Քննարկման բոլոր մասնակիցներն իրավիճակից միայն մեկ ելք են տեսնում. ապօրինի շինարարության դեմոնտաժ ու վերադարձ շուկայի հին տեսքին։

Ցուցադրել ավելի
Back to top button