ԿարևորՏնտեսական

Արգենտինական ներդրումները մեր երկրում 55 մլն դոլար են կազմել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/06/280613argentina.mp3

Հայկական ընկերությունների համար նոր շուկաներից մեկը թերևս Արգենտինան է, Հայաստանի ու Արգենտինայի միջև ապրանքաշրջանառությունն այնքան էլ մեծ չէ, նույնը կարելի է ասել, նաև արգենտինական արտադրանքի մասին: Մեր երկրից գրեթե ոչինչ չի արտահանվում Արգենտինա, այնտեղից ներմուծվող տեսականին ևս մեծ չէ՝ սիգարետներ, գինիներ: Երկու երկրների գործարար պոտենցիալին ծանոթաալու նպատակով Երևանում այսօր հայ-արգենտինական գործարար համաժողով էր կազմակերպվել: Հարցին, թե արդյո՞ք բարենպաստ է Հայաստանի ներդրումային միջավայրը, մեր երկրում Արգենտիանյի արտակարգ ու լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան դիվանագիտական պատասխան է տվել:

Հերթական համաժողովը Հայաստանում այս անգամ՝ հայ-արգենտինական: Սա, ի դեպ վերջին մի քանի ամսվա ընթացքում երկրորդն է, երբ երկու երկրների գործարարները ծանոթանում են հետագա համագործակցության ներուժին: 2012-ին Արգենտինայից Հայաստան է ներկրվել չոր տերևներով, Վիրջինիա տեսակի աներակ ծխախոտ, կարագ, կաթ, կաթի փոշի, թռչնամիս: Հայաստանից արտահանվել է երկաթմոլիբդեն, գրքեր, բրյոշուրներ, խոհանոցի, զարդասեղանի, գրասենյակի զարդեր, գինիներ:

Արգենտինական ներդրումները կազմել են 55 մլն դոլար, 2011-ի հետ համեմատած 5 տոկոսով ավելացել է:
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով Արգենտինան 3-րդ տեղում է, Ֆրանսիայից ու Ռուսաստանից հետո: Սովորաբար որևէ երկրում ներդրումներ կատարելիս, ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրվում է հատկապես տվյալ երկրի ներդրումային ու գործարար միջավայրները, հարկային օրենսդրությունն ու ոչ միայն: Այս առումով բացառություն չէ նաև Արգենտինայի Դաշնային Հանրապետությունը, մեր հարցին արդյո՞ք բարենպաստ է Հայաստանի գործարար միջավայրը արգենտինացի գործարարների համար Հայաստանում Արգենտինայի արտակարգ ու լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան դիվանագիտական պատասխան տվեց, ի դեպ, նույն հարցին, դեսպանը մի քանի ամիս առաջ պատասխանել էր, որ դեռ նոր է Հայաստանում, գործարար միջավայրը չի ուսումնասիրել.«Այժմ էլ չեմ կարող ասել, թե վարպետ եմ դարձել այս հարցի, բնականաբար այժմ ավելի շատ գիտեմ, քան գիտեի նախորդ տարի, կարող եմ ասել, որ հայ գործարարներն ակտիվ աշխատում են»:

ՀՀ առևտրարադյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանին անհանգստացում է երկու երկրների՝ Հայաստանի ու Արգենտինայի միջև ընկած հեռավորությունը: Նա ասում է, որ կառավարության կողմից գերակա ճանաչված բոլոր ուղղություններով հնարավոր է համագործակցել Արգենտինայի հետ՝ զբոսաշրջություն, ՏՏ, գյուղմթերքի վերամշակում:
«Արգենտինական ամենամեծ ներդրումը Երևանի օդանավակայանում է և բանկային համակարգում, ուրիշ մեծ ներդրում չի եղել»:

Նշենք, որ արգենտինական ներդրումները Հայաստանում ակտիվ են նաև ի շնորհիվ արգենտինահայ գործարար Էդուարդո էռնեկյանի, որին պատկանող «Տանգո» ընկերությունը անցած տարեվերջին 51 մլն 270 հազար դոլարով նաև ձեռք բերեց Արտաքին գործերի նախարարության շենքը:

Back to top button