ԿարևորՄիջազգային

ԱՄՆ սենատը հավանության է արժանացրել ներգաղթային բարեփոխումների մասին օրինագիծը

Ամերիկյան սենատորները հավանության են արժանացրել ներգաղթային բարեփոխումների մասին օրինագիծը։ Սենատորների մեծամասնությունը կողմ է քվեարկել փաստաթուղթը, սակայն, փորձագետների կարծիքով ներկայացուցիչների պալատը այնքան էլ պատրաստ չէ օրինագիծը հավանության տալուն, գրում է BBC-ն: Օրինագիծը, որը հավանության է արժանացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից, թույլ կտա 11 մլն ապօրինի ներգաղթյալների 13 տարվա ընթացքում ԱՄՆ քաղաքացիություն ստանալ, եթե այդ ընթացքում նրանք վճարեն տուգանքները, հարկերը և չխախտեն օրենքը։ Միաժամանակ, օրինագիծը ենթադրում է 1 մլրդ դոլարի հատկացում՝ Մեքսիկայի հետ  սահմանը պաշտպանելու հզորացման համար: Օրինագծին կողմ է քվեարկել 68 սենատոր, դեմ՝ 32-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button