Վրաստանում իրավիճակը բարդ է, բայց՝ ոչ ծայրահեղ


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
2013-ի հոկտեմբերին Վրաստանում կկայանան նախագահական ընտրություններ: Այս պահի դրությամբ հարևան երկրում փաստացի երկիշխանություն է, մի կողմում` խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած նոր կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին է, մյուս կողմում` նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Վրաստանում տիրող իրավիճակը բնորոշում է բարդ, բայց՝ ոչ ծայրահեղ։
2013-ի հունվարին Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով ժամանել էր Երևան, Տաճատ Վարդապետյանն էլ առիթն օգտագործել ու իր երախտագիտությունն էր հայտնել Վրաստանի նոր կառավարության ղեկավարին` ջավախահայությանը հասցեագրված նրա նախընտրական խոստումների համար։
Իվանիշվիլին էլ մեկ անգամ ևս խոստացել էր հետևողական լինել բարձրացված խնդիրներին լիարժեք լուծում տալու հարցում:
Ըստ Վարդապետյանի՝ նրա առաջին քայլերն արդեն իսկ ջավախահայերին լավատեսություն են ներշնչել։ Վրացահայության խնդիրների ցանկը, իհարկե, նշվածներով չեն սահմանափակվում, բայց Բիձինա Իվանիշվիլիի նախընտրական խոստումներն ու ներկա վերաբերմունքն արդեն լավատեսություն են ներշնչում։
Այդուհանդերձ, հավելում է` ամեն ինչ ավելի հստակ կլինի նախագահական ընտրութուներից հետո։