ԿարևորՔաղաքական

Վարչապետը հերթական անգամ հերքում է բոլոր մեղադրանքները

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Շատ հաճախ կառավարության շենքի դեմ բողոքող մարդկանց  դեպի գործադիր մարմնի շենք ուղորդում են հենց միջին օղակի չինովնիկները, կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարեց վարապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով ամեն շաբաթ գործադիրի շենքի առջեւ կազմակերպվող բողոքի ակցիաներին։

Ըստ վարչապետի բողոքող մարդկանց այստեղ են ուղորդում հենց միջին օղակի չինովնիկները, ովքեր շատ հաճախ պատասխանում են, թե կառավարությունը  պետք է որոշում ընդունի: Տիգրան Սարգսյանը սա անընդունելի մոտեցում է համարում։

«Կոմպետենտ չեն նրանք, որ իրենց լիազորությունների վերաբերյալ հարցերին պարզաբանումներ տալու փոխարեն այդ մարդկանց ուղղորդումն են դեպի կառավարություն: Սա անթույալտերլի է, բոլոր նախարարներին այսուհետև կուղարկեմ իրենց ոլորտներին վերաբերող հարցերը»,- ասաց նա։

Վարչապետն անդրադարձավ նաև վերջին շրջանում կառավարության ու մասնավորապես իր հասցեին հնչող մեղադրանքներին ու  քննադատություններին` Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի, «Նաիրիտ» գործարանի ու օֆշորային  գոտիների խնդիրներին:
Նա նշեց, որ  լրատվամիջոցները բավականին ժամանակ է, ինչ ռեսուրսներ են ծախսում ու փորձում են այդ ամենը կապել վարչապետի անվան հետ: Բոլոր ծրագրերը, որոնք «Նաիրիտի» հետ են առնչվում, բոլոր ծրագրերը կառավարության որոշումներն են:
Կառավարությունն ստորագրել է պայմանագիր «Ռայնովիլ» ընկերության հետ, դրանից հետո  կնքված բոլոր  գործարքների փաթեթները կտրամադրվեն լրատվամիջոցներին, խոստացավ գործադիրի ղեկավարը։

Օֆշորային գոտիների հետ կապված մեղադրանքները Տիգրան Սարգսյանը հերթական անգամ հերքեց։

«Ինչ հեքիաթներ ասես, որ չեն հորինում` փորձելով վարկաբեկել։ Ամբողջական լրատվությունը հասանելի է  լինելու ԶԼՄ- ներին։ Եվ այն, որ քրեական գործ է հարուցվել, այն, որ իրավապահ մարմինները զբաղվում են այդ գործով, ես համոզվաշ եմ, որ, որևիցե անպատասխան հարց չի մնալու։ Եթե հետաքննող զրագրողները լինեն բարեխիղճ ապա կարող են թացը չորից զանազանել: Այստեղ էլ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ամբողջական տեղեկատվությունը հասանելի լինի և հասարակությանը, և ԶԼՄ- ներին»:
Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումների հետ կապված, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ իր հանձնարարականով գերատեսչությունների բոլոր ղեկավարները հանդիպելու են լրատվամիւջոցների ներկայացուցիչների հետ ու հրապարակային ներկայացնելու են իրենց ոլորտների ակտերի վերաբերյալ դիրքորոշումները:
Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանը  արդեն լրագրողների հետ գերատեսչությունների ղեկավարների հանդիժման ժամանակացույց կազմելու հանձնարակականն ստացել է Տիգրան Սարգսյանից:

Ցուցադրել ավելի
Back to top button