Մշակույթ
«Մանկական եվրատեսիլի» հայտերն ընդունվում են հուլիսի 1- ից


«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30- ին Կիեւում։ Հայտերը ներկայացվելու են հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունից։
- Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչև 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
- Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ:
- Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:
- Ներկայացվող երգը պետք է լինի նոր և հրապարակված չլինի նախքան 2013թ-ի հունիսի 1-ը:
- Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:
- Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:
- Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2013» թույլատրելի են:
Միջազգային եզրափակիչ փուլի մասնակիցներին (բացառությամբ պարողների և բեք-վոկալիստների) չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին: