Հասարակություն
Կփորձեն բուժել գիտական հոգեբանության ու քրիստոնեական բժշկության մեթոդներով


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնի աշխատակիցների հետազոտությունների համաձայն՝ Շիրակի մարզի բնակչության զգալի մասն ունի նեւրոտիկ, վարքային եւ սթրեսային խանգարումներ, կապված՝ հետերկրաշարժյան շրջանի, սոցիալ- տնտեսական անբարենպաստ պայմանների, արժեհամակարգի փոփոխության ու շատ այլ գործոնների հետ:
Գյումրիի Սոցիալ- կրթական ադապտացիայի քրիստոնեական հոգեբանության կենտրոնում այսուհետեւ կփորձեն բուժում իրականացնել գիտական հոգեբանության ու քրիստոնեական բժշկության արդեն մոռացված մեթոդները համադրելով։