Միջազգային

Էյֆելյան աշտարակն այսօր կվերաբացվի

Փարիզում Էյֆելյան աշտարակը, որը սպասարկող անձնակազմի գործադուլի պատճառով զբոսաշրջիկների այցելություների համար երկու օր փակ էր, այսօրվանից կվերսկսի իր աշխատանքը:
Աշտարակը փակելու որոշումը կայացվել էր երկուշաբթի ղեկավարության եւ արհմիության միջև կայացած բանակցությունից հետո: Աշխատակիցներն իրենց ղեկավարությանը պահանջների մի մեծ ցանկ էին ներկայացրել: Նրանք դժգոհում են ցածր աշխատավարձից, աշխատանքի ոչ բավարար պայմաններից, անվտանգության ապահովման ցածր մակարդակից:
Նշենք, որ զբոսաշրջային սեզոնին, որը սկսվում է հունիսի 15-ին,  ամեն օր աշտարակ է բարձրանում 25-ից 30 հազար մարդ: Ողջ տարվա ընթացքում Փարիզին բարձունքից նայելու համար Էյֆել է բարձրանում 7 միլիոն մարդ:

Ցուցադրել ավելի
Back to top button