ԿարևորՔաղաքական

Երեւանը հարցում կուղարկի Մոսկվա Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների հարցով

Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարկան թեման այսօր տեղ է գտել ռուսական «Իզվեստիա» պարբերականի էջերում:
«Տարիներով ձգվող Ղարաբաղյան հակամարտությունը Երևանի և Բաքվի միջև առկա անգամ ամենափոքր տարաձայնությունները վերածում է սուր և զգայուն խնդրի»,- գրում է «Իզվետիան»:
Պարբերականը Երևանի դիրքորոշմանը ծանոթանալու նպատակով դիմել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին և ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին:
Զենքի մատակարարումները շարունակվում են, մենք դա գիտենք ստույգ, թերթին ասել Արծրուն Հովհաննիսյանը: Կորյուն Նահապետյանի խոսքով՝ Հայաստանը մտադիր է օրենսդիր և գործադիր մարմինների մակարդակով հարցում ուղարկել Ռուսաստան՝ հասկանալու համար նման գործողությունների դրդապատճառներն ու նպատակները:
Մինչդեռ՝ ռուս փորձագետները հակված չեն կարծելու, թե Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումները կանդրադառնան Մոսկվա-Երևան հարաբերությունների վրա:
«Ռուսաստանն ու Հայաստանը կապված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրով, որում, ի դեպ,  Ադրբեջանն ընդգրկված չէ»,- «Իզվեստիային» ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
Նա ևս գործարքն անվանել է կոմերցիոն և հիշեցներլ որ Ռուսաստանը շարունակոււմ է Հայաստան տարբեր սպառազինությունների մատակարարումը, այդ թվում C 300 հրթիռային համակարգեր, որոնք ավելի հզոր են, քան՝ Ադրբեւջան մատակարարվողը:

Back to top button