Մշակույթ
Ամերիկահայ երաժիշտը համերգ կտա Կ.Պոլսի հայոց եկեղեցում


Հանրաճանաչ ալտահար, Գրեմիի մրցանակակիր Քիմ Քաշքաշյանն այսօր հանդես կգա Ստամբուլի սուրբ Որդոց որոտման եկեղեցում դաշնակահար Պետեր Նագիի հետ, գրում է «Հյուրիեթը»։
Ամերիկահայ երաժիշտը կներկայացնի Բեթհովենի, Շումանի, Շոստակովիչի եւ, իհարկե, Կոմիտասի գործերը։
Հայկական եկեղեցում սա առաջին համերգն է վերանորոգումից հետո։