Հասարակություն

Բնապահպանական արդարադատությունն ավելի մատչելի է դառնում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/06/260613artak.mp3

Օրհուսի կոնվենցիային միանալուց ի վեր Հայաստնում լուրջ փոփոխություններ են արձանագրվել  բնապահպանության ոլորտում արդարադատության մատչելիության մասով, այսօր հայտարարեց մեր երկրում Օրհուսի համակարգող Աիդա Իսկոյանը:
Հայաստանը այն երկրներից է, որտեղ Օրհուսի կոնվենցիան լավ էգործում, նկատեց բնապահպան-իրավագետը։
Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի  կոնվենցիան ստորագրվել է Դանիական Օրհուս քաղաքում 1998 թվականին և ուժի մեջ մտել 2001թվականի հոկտեմբերի 30-ին:
Ըստ տիկին Իսկոյանի՝ այս հարցում 
մեր երկիրը վճռորոշ դեռ է խաղացել։
Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում հունիսի 17-18 կայացել է  հանդիպում, որտեղ քննարկվել է արդարադատության մատչելիության հարցը: Այս առումով փորձագետը կարևորում է հասարակական կառույցների դերը: Հայաստանում գործում է հասարակական բնապահպանական տեղեկատվության 15 կենտրոն:
Աիդա Իսկոյանը արձանագրեց, որ Հայաստանում շատ հաճախ տնտեսական շահերը ավելի վեր են դասվում բնապահպանականից: Այս առումով նա հիշատակեց «Ինքնահսկման մասին» օրինագիծը, որը 4-րդ տարին է գտնվում Ազգային Ժողովում և դեռևս չի քննարկվել:

Ցուցադրել ավելի
Back to top button