Հասարակություն

Քննարկվել են ԶՈԻԺՀ եւ ՀՀ ոստիկանության համագործակցության ծրագրերը

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը հունիսի 25-ին ընդունել է զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական հսկողություն իրականացնող ժնևյան կենտրոնի (ԶՈԻԺՀ) տնօրենի տեղակալ Ֆիլիփ Ֆլյուրիին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում Վարդան Եղիազարյանըներկայացրել է ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Ֆիլիփ Ֆլյուրին իր հերթին ներկայացրել է զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական հսկողություն իրականացնող ժնևյան կենտրոնի կողմից իրականացվողծրագրերը, այդ թվում՝ այն ծրագրերը, որոնք վերաբերվում են ոստիկանության գործունեությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՈԻԺՀ-ի և ՀՀ ոստիկանության միջև հետագա համագործակցության խորացման և զարգացման հարցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button