Միջազգային

Սնոուդենը դեռ «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում է

Միացյալ Նահանգների իշխանությունները վերստին դիմել են Ռուսաստանին՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ Ազգային անվտանգության գործակալության տեխնիկական ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին իրենց հանձնելու կոչով, որն, ինչպես հունիսի 25-ին խոստովանել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մինչ այժմ գտնվում է «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում, հաղորդում է Լենտա.ռուն: Սպիտակ տունն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ երկրների միջեւ չի գործում արտահանձնման համաձայնագիր, «ակնհայտ իրավական հիմք» ունի Սնոուդենին հանձնելու համար, որը պատմել Է հեռախոսային եւ ինտերնետ-ընկերությունների սպասարկյալների տվյալների հավաքմանը վերաբերող ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ծրագրի մասին:

«Մենք դիմում ենք Ռուսաստանի իշխանություններին՝ պարոն Սնոուդենին անհապաղ արտաքսելու կոչով»,- ասել Է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը: Ռուսաստանից Մնոուդենի արտաքսման օրենսդրական հիմքը Հեյդենը տեսնում է այն բանում, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի նկատմամբ նրա հայրենիքում հարուցվել Է քրեական գործ լրտեսության մեղադրանքով, իսկ նրա անձնագիրը չեղյալ Է հայտարարված:

Ցուցադրել ավելի
Back to top button