Հասարակություն
Սկսվել է Աղթամարի վերականգնման երկրորդ փուլը


Վանա լճում գտնվող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վանքի և մատուռի հատվածներում նոր վերականգնումներ են սկսվել, հայտնում է Akunq.net-ը` վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությանը։
Շուրջ 5 հազար քմ տարածքում իրականացվող վերականգնողական աշխատանքները կավարտվեն 6 ամսվա մեջ: Աշխատանքները կատարվում են 50 հոգանոց խմբի կողմից:
Մեկ միլիոն 200 հազար լիրա արժեցող սույն վերականգման շնորհիվ կկանգնեցվեն եկեղեցու հարավային մասի պարիսպները, մատուռը և վանական հատվածը:
Աղբյուրը նաև հաղորդում է, որ բացի Աղթամարից վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլ է մեկնարկել նաև Վանի ամրոցում: