Միջազգային

Ռուս զինվորականները դուրս են եկել Սիրիայից

Ռուսաստանը դուրս է բերել իր ողջ անձնակազմը Սիրիայի Տարտուս քաղաքի նյութատեխնիկական ապահովման բազայից, գրում է «Վեդոմոստին»՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության աղբյուրին: Ռազմական անձնակազմը Սիրիայի դուրս բերելը պայմանավորված է այն վտանգի չենթարկելու ցանկության հետ: Բացի այդ, ՊՆ-ում մտահոգված են, որ ռուս զինվորականների մասնակցությամբ որեւէ միջադեպ կարող է անբարենպաստ քաղաքական արձագանք առաջ բերել: Ներկայիս դրությամբ Տարտուսում չկա ռուսաստանցի ոչ մի զինվորական եւ քաղաքացիական ծառայող: Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխաիլ Բոգդանովը հայտարարել էր, որ Տարտուսի բազան ռազմավարական նշանակություն չունի: Տարտուսից դուրս գալը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միջերկրական ծովում ռուսական ռազմածովային ուժերի նավերը կարող են լիցքավորվել Կիպրոսի Լիմասոլ նավահանգստում:

Back to top button