Հասարակություն

Ուսանողներին կսովորեցնեն բանավիճելու, որոշումներ կայացնելու հմտություններ

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը և «Աջակցույթուն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստեն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է բարձրացնել ՀՀ աշակերտների և ուսանողների իրազեկվածությունը  ԵՄ-Հայաստան համագործակցության ու փոխհարաբերությունների մասին:
Հուշագրով նախատեսվոււմ է ՀՀ ավագ դպրոցների աշակերտներին և բուհերի ուսանողներին տալ գիտելիքներ ԵՄ աշխարհագրության, պատմության, կառուցվածքի և արժեքային համակարգի մասին, ինչպես նաև իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, որոնք կարող են նպաստել աշակերտների և ուսանողների մոտ բանավիճելու, պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը:
Ինչպես ԿԳ փոխնախարարը, հուշագրով սահմանված է միջոցառումների ծրագիր` մասնավորապես ուսումնական ծրագրի և ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկի ու կրթական նյութերի մշակում, հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստում, առցանց ուսումնական միջավայրի ստեղծում ՝ մանկավարժների և աշակերտների համար:

Ինչպես իր հերթին նկատեց «Աջակցույթուն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստեն, Հայաստանն ընտրել է մի ճանապարհ, որը էլ ավելի կմոտեցնի իրեն Եվրամիությանը, ճանապարհ, որի ընթացքում իրականացվող ծրագրերը մեծ բարեփոփոխումներ կբերեն։

ԿԳ փոխնախարարը վստահ է, որ այս ծրագիրը կբարձրացնի նաև ուսանողների շարժունակությունը և եվրոպական բուհերում սովորելու հնարավորությունը։

Նշենք, որ ծրագրի առաջին փուլում ներառված են 12 ավագ դպրոցներ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև 4 բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ծրագիրը կիրականացվի 2 փուլով՝ 2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի նոյեմբերը։

Ցուցադրել ավելի
Back to top button