

«Շախտյորը» Դորտմունդի «Բորուսիայից» Հենրիխ Մխիթարյանի համար առաջարկ է ստացել, Footaballnews»- ին հայտնել է Դոնեցկի ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը, որը մի քանի անգամ արդեն հայտնել էր, որ «Լիվերպուլից» առաջարկ չի եղել։
Ըստ Պալկինի՝ «Բորուսիան» համաձայն է Մխիթարյանի համար տալ 30 մլն դոլար։
«Այն, որ «Բորուսիան» կապի մեջ է մտել «Շախտյորի» հետ, ճիշտ է»,- ասել է Պանկինը՝ նշելով, որ երեկ Մխիթարյանի գործակալին է ներկայացրել ակումբի պաշտոնական դիրքորոշումը։
«Մենք պատրաստ ենք վաճառել Մխիթարյանին 30 մլն եվրոյով՝ մի փոխանցումով։ Այս առաջարկն ուժի մեջ է 10 օրվա ընթացքում։ Եթե կա ակումբ, որը կարող է գնել Մխիթարյանին, համաձայն ենք այս պայմաններով»,- ասել է «Շախտյորի» գլխավոր տնօրենը։